▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտին նախագահը լավ մանթո է գցել. hraparak.am

hraparak.am-ի լրագրող Հասմիկ Բաբաջանյանը, անդրադառնալով երեկվա լուրին, ըստ որի` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմից Հրանտ Թոխատյանը զանգել է Սերժ Սարգսյանին, գրել է.

Նախագահի մոտ  ընկնել ցանկացող պաշտոնյաներն անգամ կվկայեն,  որ մեխանիզմը, որով կարող են կապվել նախագահի հետ, / նույնիսկ հեռախոսով/ գործում է միայն մի դեպքում. երբ նախագահը տեղեկացված է, ու ինքը դա կամենում է/: Բնական է,  որ նախագահը պետք է տեղյակ լիներ Սպենդիարյանի անվան ակադեմիական թատրոնում իր տիկնոջ՝ Ռիտայի հովանու ներքո կազմակերպված համերգին: Ավելին, հատ-հատ գիտեր, թե ով է մասնակցում այդ համերգին կամ ինչու համար է հրավիրված և իրեն երբ պիտի զանգեին:  Բավական է՝ մի հատ վիդեոն նայել ու տեսնել, որ իշխանական ողջ  էլիտար կանայք ու նրանց հարող թանկ  կանայք են այնտեղ ու հասկանալ, թե ինչն ինչոց է:

Այնպես որ Հրանտին նախագահը լավ մանթո է գցել: Տեղյակ լինելով զանգին, «Չէին սպասում» հաղորդման նման է արել, իբր անտեղյակ՝ քարտուղարուհուն է դեմ արել: Հրանտը անսպասելիության է եկել, այդքան պայմանավորվածությունից հետո էլի չի կարողացել պրյամոյ կապ հաստատել:  Քարտուղարուհին է լսափողը վերցրել՝ անհարմար վիճակի մեջ գցելով Հրանտին: Էլիտար կանայք փոր ու կուրծք թափահարելով, սկսել են քրքջալ, որ պատասխանողը կին է եղել, Հրանտը անսպասելիության է եկել: Փոխանակ քրքջալու՝  Հրանտը չի ֆայմել, որ քարտուղարուհուն ասի՝ ձեր տոնը շնորհավոր: Մարդու մի տեսակ կա, որ նախագահի անունը լսում, գիտակցությունը, սթափությունն ու կշռադատությունը կորցնում է: Էլիտար ծիծաղողներից մեկի խելքը չկտրեց, ասի՝ Հրանտ, ինչու՞ տիկնոջ մարտի 8-ը չշնորհավորեցիր: Նախագահի անուշ ձայնը մի քիչ ուշ լսեիր, հո ուշաթափ չէի՞ր լինելու կամ հո քո մարտի ու՞թը չէր շնորհավորելու:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին