▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժեշտ անմահացած զինվորին. Էրիկ Գասպարյանին հողին հանձնեցին

Այսօր հայրենիքի պաշտպանությանը նահատակված զինվորին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, հարյուրավոր քաղաքացիներ: Զինվորի հարազատների վիշտը կիսելու էին եկել ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը, ԼՂՀ ՊՆ նախարար Մ. Հակոբյանը, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ: Երկրային կյանքի իր հանգրվանը Էրիկը լքեց պատվո պահակախմբի ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ: Հոգեհանգստի և թաղման արարողակարգը կատարեց Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը: Զինվորի աճյունը ամփոփվեց պապական գյուղում, Շոշի գերեզմանոցում: Գրում է Karabakh-life.am-ը:

Հիշեցնենք՝ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլերի Գասպարյանը: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին