▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրադարադրի հինգ օրերը ու չորս բլեֆները

Ուկրաիանայի արևելքում հինգ օր է՝ հրադադար է:
Լոկալ միջադեպեր լինում են, սակայն հրադադարի փաստը, մեծ հաշվով, ընդունում են հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերը:
Հրադադարը փխրուն է եւ, ըստ էության, պահպանվում է հիմնական ՙՙխաղացողների՚՚ բլեֆների վրա:
Ռուսաստանը Ուկրաինայի արելքում կռվում է, սակայն իրեն հակամարտության կողմ չի համարում:
Անջատողականները պահանջում են ինքնիշխանություն, սակայն հասկանում են, որ գոնե այս պահին դա չի մտնում Մոսկվայի պլանների մեջ:
Կիևը խոսում է արևելյան շրջանների հատուկ կարգավիճակի մասին, սակայն գործնականում հակված չէ դրան:
Արևմուտքը Մոսկվայից պահանջում է հետ քաշվել Ուկրաինայից՝ հասկանալով, որ Պուտինը չի գնա դրան:
Բայց քառակողմ բլեֆը հենց հրադարադարի պահպանման երաշխիքն է:
Եթե կողմերից մեկի համար իրավիճակն որակապես չփոխվի, ենթադրում եմ, որ այս վիճակը կշարունակվի մինչև Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին