▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչ Քեշիշյանին ուղղված հարցերի հեղինակների նկարագիրն է՝ մանր, ճղճիմ, չարացած, չստացված

Հրաչ Քեշիշյանն իմ կրտսեր ընկերն է, ես հարգում եմ նրան որպես պրպտող, աշխատող անհատականություն: Կարող եմ ընդունել նրա կինոն կամ չընդունել, կարող եմ այս կամ այն լուծման հետ համաձայնել կամ չհամաձայնել՝ վարելով պրոֆեսիոնալ խոսակցություն... 

Կարդացի «Ազատություն»  ռադիոկայանին ուղղված հարցաշարը... Շատ հարցեր ուղղակի նողկալի են, զզվելի... Այդ հարցերի հետևում դրանց հեղինակների նկարագիրն է՝ մանր, ճղճիմ, չարացած, չստացված...

Համոզված եմ, որ այդ հարցերի հեղինակները Հրաչ Քեշիշյանին ոչինչ չեն արել, իրենք իրենց դատարկությունն ու ճղճիմությունն են ի ցույց դրել... Համոզված եմ, այդ հարցերի հեղինակներից շատերը որևէ ֆիլմ չեն նայել, շատ հեռու են կինեմատոգրաֆից:

Ավելին, մեկն էլ փորձել էր իր արևմտահայ ուղղագրությամբ ցույց տալ, որ գիտի Փարաջանովի, Բունյուելի, Ֆելինիի, այլոց անունները...
Վե՛ր կանգնեք ամեն ինչից, «բարեկամներս» , ձեզ իրավունք մի՛ վերապահեք վիրավորել մի մարդու, որը, ի տարբերություն ձեզ, բամբառակությամբ չի զբաղվում, գործ է անում...

Եթե Հրաչ Քեշիշյանը ոչինչ արած չլիներ, բավական էր, որ շատերին հիշեցներ, որ ունենք «Սպանված աղավնի» և « Խաչագողի հիշատակարանը»: Երևի այս հարցերի հեղինակներից շատերին հարցնենք, թե ով է« Խաչագողի հիշատակարանը», վեպի հեղինակը, պատասխանեն՝ Հովհաննես Թումանյանը...

Եթե ոչինչ արած չլիներ Հրաչ Քեշիշյանը, բավական էր միայն, որ նա ստեղծել է հեռուստատեսային մշակույթ, որից շատերը դեռ բան չեն հասկանում...

Մի խոսքով, թուրքն իր բանաստեղծին հարգել գիտե, իսկ մենք՝ ոչնչացնել...

Լևոն Մութաֆյան

Հիշեցնենք, որ այսօր պետք է տեղի ունենար «Ազատություն» ռադիոկայանի, ռեժիսոր,  պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի մասնակցությամբ, ֆեյսբուքյան  ասուլիսը: Սակայն վերջինս, հարցերի վիրավորական բնույթից ելնելով, որոշել է բոյկոտել այն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին