A1plus.am-ը գրում է. «Հպարտանում եմ բոլորի ծնողներով, որոնք հերոսներ են լույս աշխարհ բերում: Մեր մարտական ոգին անպարտելի է, անցյալ տարում հակառակորդի պատճառած կորուստներին մենք պատասխանել ենք՝ մի քանի անգամ ավելի կորուստներ պատճառելով»,- այսօր հայտարարել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ 2013-ի ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել զորքերի պատրաստմանը, հատկապես հրամանատարներինը։ Հատկապես առանձնացվեց օպերատիվ մարտավարական զորավարժությունները Նախիջեւանի ուղղությամբ: «Բանակն իր առջեւ դրված խնդիրներն ի զորու է իրականացնել:
Մենք հավասար քայլեր ենք կատարում աշխարհի ուժեղագույն բանակների հետ մարտական պատրաստվածության ուղղությամբ: Մենք, իհարկե, շարունակել ենք ամրապնդել միջազգային երաշխիքները, իսկ մասնակցությունը խաղաղապահության մեջ, կարող եմ ասել, որ մեր խաղաղապահները գործունակ են, մենք ոչ միայն անվտանգություն սպառող ենք, այլեւ անվտանգություն ապահովող»,- հայտարարել է նախարարը:
Հեռահար զենքերի ձեռքբերումը հնարավորություն է տալու պաշտպանական զինուժի կատարելագործմանը: Բարելավվել է գնումների գործընթացը, դրանց թափանցիկության, մատակարարման ողջ գործընթացը. «Բարձրացրել ենք զինծառայողների աշխատավարձերը: Կառուցում ենք լոգարաններ, որպեսզի մեր զինվորներն անհրաժեշտության դեպքում կարողանան լողանալ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում