Հովիկ Աբրահամյանի որդին մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը 6 միլիոն դրամով օտարելու համար:
Հետաքրքրական է, որ Արգամ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում, բայց չի առարկել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցվի, հայտնում է 1Lurer.am-ը։
Այս գործով մեղադրյալ է նաև Արտաշատի 14 տարվա մեկ այլ քաղաքապետ: Նա ևս համայնքային գույքը շուկայականից էականորեն ցածր գնով մտերիմներին է օտարել: