▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառները՝ ըստ իշխանականների.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի հրաժարականի տարբեր մեկնաբանություններ են հնչում: Իշխանության ներսից մեկն ասաց․ «Ցուցանիշները շատ վատ են, ոչինչ չկարողացավ անել, դեռ մի բան էլ ամեն ինչ ավելի վատացավ, նախ՝ որովհետեւ ինքը չէր կարող, թաթախված լինելով բիզնեսի եւ կոռուպցիայի մեջ, շրջապատված խնամի-ծանոթ-բարեկամներով, եւ երկրորդ` չուներ համապատասխան կադրեր, որոնք կկարողանային բան փոխել, հավատարիմ ծառայեին երկրին:

Ում նշանակում էր, ինչ-որ մեկի մարդն էր, որի դարդը չէր երկրի հոգսը, այլ մտածում էր, թե ինչպես կուտակի, քանի որ կարող է մի օր պաշտոնի չլինի: Նայեք կադրերին ու կհամոզվեք, պատահական մարդ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին