«Հրապարակ»-ը գրում է.«Հովիկ Աբրահամյանը երեկ մի քանի անգամ ելումուտ է արել կառավարության շենք, հավաքել իրերը, փաստաթղթերը, հավանաբար, հրաժեշտ է տվել աշխատակազմին։ Բնականաբար, առաջին հերթին հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք են հարվածի տակ՝ օգնականներ, խորհրդականներ, մամուլի խոսնակ, որը, ի դեպ, անմիջապես դիմում է գրել։ Ենթադրվում է, որ նոր վարչապետն իր աշխատակազմն է ձևավորելու։ Սակայն երեկվա դրությամբ նախկին օգնականներն ու խորհրդականներն ազատման դիմումներ դեռ չէին գրել, համենայնդեպս, կառավարության կայքում նրանց տվյալներն առկա էին։ Ամենատխուրը, անշուշտ, գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանի պարագան է, որը վերջերս է հայտնվել կառավարությունում և մեր լրագրողի հետ հարցազրույցում նեղվել էր, երբ Թեղուտից հարց էինք տվել՝ ասելով, որ դա իր անցյալն է, չի ուզում վերադառնալ այնտեղ, ինքն առաջ է նայում
Տեսնես այժմ ի՞նչ է Երևում առջևում։ Ամեն անգամ բարձրաստիճան որևէ անձի հրաժարականի օրերին մենք ուշագրավ մետամորֆոզների ականատեսն ենք դառնում։ Թե ինչպես են նախկին պաշտոնյային քծնող, ծառայող մարդիկ նույն հաջողությամբ ու ջերմեռանդությամբ սկսում քծնել ու սիրաշահել նորանշանակին։ Արքան մեռավ, կեցցե արքա՞ն։ Պաշտոնի, դիրքի հանդեպ քծնանքի դրսևորումները հին են, ինչպես աշխարհը, ուստի վերելքներից ու վայրէջքներից պաշտպանված լինելու համար մի բան է հարկավոր՝ արգելել, որ քեզ քծնեն։ Չգայթակղվել ու չոգևորվել շրջապատի մեծարումներից։ Պատվով, հումորով, արժանապատիվ տանել և պաշտոնավարումը, և պաշտոնազրկումը։ Այս օրերին, ասում են, ՀՀԿ-ում բոլորը երես են թեքել Արգամիչից, անգամ ամենամտերիմները, և «հերթ» են կանգնել նոր վարչապետի դռան մոտ։ Անգամ նրանք, որոնց կյանքում վարչապետի ով-ինչ լինելուց ոչինչ չի փոխվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հովիկ Աբրահամյանը երեկ մի քանի անգամ ելումուտ է արել Կառավարության շենք.«Հրապարակ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet