ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն,դրամի արժեզրկման հետ կապված իրավիճակին տեղերում ծանոթանալու համար, այսօր շրջել է Երևանի սուպերմարկետներով և
«չենջերով»: Նրան ուղեկցել է ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետը:
Լուսանկարները` Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
Տեղեկացնենք, որ այյսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանն ասել է.
«Մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով և սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացում կար: Ես առաջարկում եմ պարոն Շաբոյանին, որ ՏՄՊՊ հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրի այս ապրանքատեսակների առևտուրը և ինձ տեղեկություն ներկայացնի ամենօրյա կտրվածքով: Հորդորում եմ Ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»: