▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հույս ունեմ, որ ՀՀ ՊՆ-ում ու ԱԳՆ-ում վերջապես քնից կարթնանան»

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ևս մեկ անգամ փաստում է․ Ադրբեջանը փորձելու է լարել իրավիճակը։
Հայտարարության տեքստում նշված է, թե իբր նկատել են հայկական կողմից «կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ինչպես նաև այլ ծանր հրաձգային զինատեսակների կենտրոնացում և Հայաստանի զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ»։
«Զգուշացնում ենք, որ հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի ցանկացած փորձ ադրբեջանական բանակի կողմից վճռականորեն կճնշվի։
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա», ասված է հայտարարության մեջ։
Հույս ունեմ, որ ՀՀ ՊՆ-ում ու ԱԳՆ-ում վերջապես քնից կարթնանան ու համապատասխան հայտարարություններով հանդես կգան, կարևոր է այս ամենը կանխել, այլ ոչ թե սպասել, թե Ադրբեջանը երբ կգնա գործողության ու նոր զանգել մայրաքաղաքներ։ Ընդ որում, ասեմ, որ բաց աղբյուրներից պարզ չէ նաև, թե որ ուղղությունն է Բաքուն որպես թիրախ ընտրելու»։

***

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում:
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին