Տեղեկացրել ենք, որ Անդրեի «Իմ հոգին» ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ երգիչն իր խոսքում նշել էր, որ սա չնայած իր 6-րդ ձայնասկավառակն է, բայց այնպես է հուզվել, կարծես առաջին անգամ է նման բազմություն տեսնում. Անդրեն հուզմունքից նաև մոռացել էր իր երգի բառերը:
«Իմ հոգին այսօր լցված է երջանկությամբ և բազում շնորհակալական խոսքերով:
Շնորհակալ եմ բոլորից, ովքեր իրենց ներկայությամբ անմոռանալի դարձրին իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկը, բոլոր նրանց, ում շնորհիվ ստեղծվեց նոր ձայնասկավառակս: Անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուր ջերմ խոսքի, բարեմաղթանքի, շնորհավորանքի և, պարզապես, իմ կողքին լինելու համար: Շնորհակալ եմ ընկերներիս, գործընկերներիս և, իհարկե, միշտ իմ կողքին, միշտ ինձ հետ ուրախացող և ինձ ուրախացնող երկրպագուներիս:
Շնորհակալ եմ, որ կաք իմ կյանքում!
Հուսով եմ` իմ հոգու երգերը կհուզեն նաև ձեր հոգիները!»,-գրել է Անդրեն ֆեյսբուքյան իր էջում: