▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունիսի 27-ին տեղի կունենա «ՏԱՐՎԱ ՄԱՐԴԻԿ» մրցանակաբաշխությունը

Արդեն մի քանի տարի է` LUXURY GROUP-ը կազմակերպում է իր տեսակի մեջ եզակի 50 անվանակարգերով «ՏԱՐՎԱ ՄԱՐԴԻԿ» մրցանակաբաշխությունը: Նախագիծը չունի կոմերցիոն շարժառիթներ, հետապնդում է նպատակ` նպաստել մշակույթի, գիտության և գործարար աշխարհի խթանմանը: LUXURY GROUP-ի ստեղծագործական թիմը ողջ 2013թ.-ի ընթացքում ուշադիր հետևել է տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ աչքի ընկնող ներկայացուցիչներին, առանձնացրել է իրենց ակտիվությամբ աչքի ընկնողների անունները, այնուհետև` դիմել համապատասխան նախարարություններ և ստանալով տարբեր նոմինացիաների հավակնորդների անուններ` համատեղել է իր առանձնացրած տվյալների հետ և ստացել նոմինացիաների հավակնորդների հսկայական ցուցակ: Հավակնորդների ցուցակը վերջնականապես հավաքագրելուց հետո մեկնարկել է բաց և թափանցիկ առցանց քվեարկություն luxury.am պաշտոնական կայքում: Քվեարկության ավարտից, երկարատև ու տևական աշխատանքներից հետո վերջապես որոշվեց մրցանակաբաշխության օրը. այն տեղի կունենա սույն թվականի հունիսի 27-ին` ժամը 20:30-ին, «Ջոս» ռեստորանային համալիրում: Մրցանակաբաշխությանը հրավիրված են բոլոր հաղթողները և այլ հյուրեր: Ներկաներին սպասվում է յուրահատուկ երեկո, հյուրասիրություն, գեղեցիկ շոու ծրագիր, երաժշտական համարներ ու հիշարժան պահեր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին