▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունան Պողոսյանը որդու համար պրեմիում սեգմենտի լյուքս դասի մեքենա է գնել. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն ամիսներ առաջ որդու համար  Mercedes GL 500  մակնիշի մեքենա է գնել Երևանում գտնվող «Մերսեդեսի» սրահից։ Այստեղ մեծ զեղչ են արել՝ 150 հազար դոլար արժողությամբ մեքենան ոստիկանապետի տեղակալին տվել են ընդամենը 110 հազար դոլարով։ Պրեմիում սեգմենտի սյուքս դասի այս բարձրակարգ ամենագնացից Հայաստանում վարում են մի շարք հայտնի օլիգարխներ։ Ուշագրավ է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2015թ. հայտարարագրով ոչ Հունան Պողոսյանը, ոչ նրա որդին՝ Հրաչյա Պողոսյանը, մեծ եկամուտներ չունեն։ Հրաչյա Պողոսյանը հայտարարագրել է 437 հազար դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ Հունան Պողոսյանը հայտարարագրել է մոտ 6 մլն. դրամ աշխատավարձ, 35 մլն. դրամ և 20 հազար դոլար։ Հետաքրքիր է, թե նման համեստ միջոցներով ինչպես Է նման թանկարժեք մեքենա գնել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին