esem.am-ը գրում է, որ Երևանի Կամերային թատրոնի դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանն ուրախալի նորություն ունի. սիրահարվել է: Ըստ նրա` ամեն ինչ շատ լուրջ է, սակայն վաղ է խոսել հարաբերությունների մասին, քանի որ նոր են ծանոթացել: Ռաֆոյի ընտրյալն ԱՄՆ-ում է բնակվում, դերասանն էլ այժմ գործնական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Ռաֆոն չի բացառում, որ առաջիկայում կլսենք նրա ամուսնության լուրը:
Մոտ մեկ ամիս ԱՄՆ-ում գտնվող դերասանը Միացյալ Նահանգներ է մեկնել կանանց տոներին նվիրված համերգային ծրագիր վարելու նպատակով: Օգտակարը համատեղելով հաճելիի հետ` նա հասցրել է մի լավ հանգստանալ, հանդիպել այնտեղ բնակվող ընկերներին և հաստատել նոր ծանոթություններ:
Առաջիկա օրերին հումորիստը կվերադառնա հայրենիք` կարճ ժամանակ անց դարձյալ ԱՄՆ մեկնելու մտադրությամբ: