«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ից հուլիսի 31-ը, այսինքն՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու առաջին օրվանից մինչեւ նրանց հանձնվելը, Երեւանում ձեւավորված է եղել օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության, ինչպես նաեւ մյուս ուժային կառույցների եւ Արցախի ներկայացուցիչներ։ Շտաբի հիմնական նպատակը եղել է առանց նոր զոհերի «Սասնա ծռեր» զինված խմբին վնասազերծելը։
«Ժողովուրդ»–ի աղբյուրների հաղորդմամբ՝ այդ շտաբը տեղակայված է եղել Էրեբունի վարչական շրջանում՝ ՊՊԾ գնդի տարածքի հարեւանությամբ։ Ըստ լուրերի՝ վերջին օրերի բոլոր գործողությունները, այդ թվում նաեւ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ բռնությունների հրահանգները, բողոքի ցույցերը բռնությամբ ցրելու եւ բանակցային ողջ գործընթացի համակարգումն իրականացվել է հենց այդ շտաբի կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում