«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է. ««Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները.
Ինչպես երեկ ողջ գիշեր, այնպես էլ առաջիկա գիշերը (24-ժամյա ռեժիմով) ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանելու «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:
Այս պահին կատարվում են այրված և հին սարքավորումների ապամոնտաժման աշխատանքներ և վաղ առավոտից սկսվելու է նոր սարքավորումների տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց կարգաբերման աշխատանքները:
Արդյունքում հնարավոր կլինի նախնական գնահատականով մինչև վաղը՝ ժամը 22:00, վերականգնել բոլոր այն հասցեների էլեկտրամատակարարումը, որոնք մինչ այս պահը դեռ հոսանքազրկված են:
Ստորև այն հասցեները որոնք մասնակի կամ ամբողջությամբ դեռևս հոսանքազրկված են՝
Բաշխիչ ենթակայան 67՝
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Մուրացան» փողոցը՝ մասնակի,
«Նոր Արեշ» փողոցը՝ մասնակի.Վարդաշեն 8 Տրանսֆորմատորային ենթակայան 561-ի ուղղությամբ՝
«Դավիթ Բեկի» փողոցը՝ մասնակի,
«Գաջեգործների» փողոցը՝ ամբողջությամբ.
Բաշխիչ ենթակայան 104՝
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Ազատամարտիկների» փողոցը՝ մասնակի,
«Էրեբունի» փողոցն՝ ամբողջությամբ
«Նոր արեշ» փողոցն՝ ամբողջությամբ
Բաշխիչ ենթակայան 24՝
«Էրեբունի» փողոցը՝ մասնակի,
«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Ազատամարտիկներ» 1,2,3,4,5 նրբանցք,
Գ. Լուսավորիչ ծննդատուն (Էլեկտրամատակարարումն իրականացվում է դիզելային գեներատորների միջոցով, մինչև կենտրոնական մատակարարման վերականգնումը):
Բաշխիչ ենթակայան 125՝
«Այվազովսկի» փողոցը՝ մասնակի,
«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,
«Խաչիկ Դաշտենց» փողոցը՝ մասնակի.
Բաշխիչ ենթակայան 26՝
«Ազատամարտիկներ» փողոցը՝ մասնակի,
«Ս. Դավիթ» փողոցը՝ մասնակի,
«Լորիս Մելիքով» փողոցը՝ մասնակի,
Վարդաշեն 23 Տրանսֆորմատորային ենթակայան 248-ի ուղղությամբ՝
«Գուրգեն Մահարի» փողոցը՝ մասնակի
«Վարդաշեն» 3 փողոցն՝ ամբողջությամբ:
Վթարի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, միայն նախաքննության ավարտից հետո պարզ կլինի վթարի իրական պատճառը:
Հայցքում ենք Ձեր ներողամտությունն ու համբերությունը ստեղծված իրավիճակում»:
***
***


