▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հոնորարներս կտրուկ բարձրացել են». Աննա Գրիգորյան

BlogNews.am-ը գրում է. Մոդել Աննա Գրիգորյանը վերջին շրջանում մեծ պահանջարկ ունի որպես մանեքենուհի։ BlogNews.am-ն Աննային հետ զրույցել է  «Fashion» ինդուստրիայի, իր հագուկապի, բրենդներից օգտվելու ու հոնորարների մասին։

-Աննա, Հայաստանի առաջնակարգ մոդելներից մեկն ես համարվում: Պոդիումից նորաձևություն ես «թելադրում», առօրյայում տարբերվում ես քո ոճով, ինչպե՞ս ես ընտրում առօրյա լուքերդ, երբ պարտավորեցնող ոչինչ չկա։ Հետևո՞ւմ ես թրենդներին ու հակաթրենդներին։

- Ինձ համար չկան թրենդներ ու հակաթրենդներ, որովհետև յուրաքանչյուր մարդ պետք է հագնի այն, ինչ իրեն սազում է։ Ես պարտադիր ուսումնասիրում եմ դրես կոդն ու փորձում եմ տվյալ երեկոյին համապատասխան հագնվել։ Հաշվի եմ առնում նաև հոգեվիճակս։ Աշխատելով որպես մոդել՝ տարբեր հագուստներ եմ հագնում, նույնիսկ այնպիսիք, որոնք այնքան էլ համապատասխան չեն ինձ։ Շատ կարևոր է նաև, որ քեզ գտնես այդ հագուստ մեջ, եթե անգամ, դա այնքան էլ քո ճաշակով չէ։

Ինչպես դիմահարդարման, այնպես էլ հագուստի մեջ սիրում եմ, որ շեշտը դրված լինի մի բանի վրա։ Եթե օրինակ դեկոլտեով զգեստ է, նախընտրում եմ ոտքերը փակ լինեն և  հակառակը։ Կարծում եմ, երբ հագուստդ շատ բաց չէ, շատ ավելի կանացի և հաճելի, ինչու չէ, նաև՝ գայթակղիչ ու սեքսուալ է։ Առօրյայում ավելի շատ սիրում եմ ջինսեր ու թեթև սպորտային հագուստ։

Իհարկե, չեմ կարող ասել, որ միայն փակ հագուստի կողմնակից եմ, բայց չեմ սիրում գռեհիկ, վուլգար հագուստ, թեև պիտի նշեմ, որ ըստ իս՝ գռեհկությունն ու վուլգարությունը հոգեվիճակ է և արտահայտվում է մարդու պահվածքով, ժեստերով, խոսքով։

-Բրենդները, հագուստի թանկ լինելը կարևորո՞ւմ ես։

-Հա, իհարկե, բայց բրենդամոլ չեմ. հագնում եմ տարբեր հագուստներ, ունեմ դերձակ, ով յուրահատուկ զգեստներ է կարում ինձ համար, բայց ինչու չէ, բրենդային հագուստներ էլ եմ սիրում։

-Էժան հագուստ կհագնե՞ս։

-Ես մատչելի խանութներից էլ եմ օգտվում։ Ես աշխատող մարդ եմ, քանի որ շատ տանջանքով եմ վաստակում, փորձում եմ ճիշտ ծախսել։ Զեղչերը շատ-շատ եմ սիրում ու փորձում եմ այդ ժամանակ գնումներ անել, սակայն ուշադրություն  եմ դարձնում նաև որակին։ Ինձ համար  խնդիր չէ, որ էժան ապրանք գնեմ, սակայն կարևորում եմ, որ այն լինի որակյալ։ Քանի որ շատ էժան խանութներում որակ չի կարող ապահովվել, փորձում եմ խուսափել նմանատիպ հագուստներից։

-Մի հագուստը մի քանի անգամ հագնո՞ւմ ես, թե խուսափուս ես զգեստի կրկնությունից։

-Մեր ոլորտոմ դա շատ բարդ է, քանի որ մի անգամ հագնում ես զգեստը, բոլոր լրատվամիջոցներով լուսաբանվում է, տեսնում են, սակայն ես տարբեր լուծումներ եմ գտնում՝ աքսեսուաներն եմ փոխում, վրայից ինչ-որ բան եմ ավելացնում, պակասեցնում։ Չինելով կոմպլեքսավորված մարդ՝ ես երեկույթներին շեշտը դնում եմ ոչ թե հագուստիս, այլ շատ բարձր տրամադրությանս վրա։ Մարդիկ օրերով հագուստ են փնտրում, ժամերով դիմահարդարվում, վարսահարդարվում ու հետո գալիս են միջացառմանն ինչ-որ անհասկանալի տրամադրությամբ։ Արդյունքում՝ ոչ իրենք են բան հասկանում, ոչ դիմացինները։ Ես չեմ վախենա ասել, որ տեսակով շրջապատի հոգին եմ ու ուր էլ մտնեմ, փորձում եմ լավ տրամադրություն հաղորդել։ Չեմ կարծում՝ ինչ-որ մեկն այդքան կկենտրոնանա  հագուստիս վրա կամ կնկատի, որ 3 ամիս առաջ էլ եմ հագել այդ զգեստը։ Հագուստը պետք է մեզ ծառայի, ոչ թե մենք՝ հագուստին։ Առօրյայում մի հագուստը հագնում այնքան, որքան այն կարողանում է ինձ ծառայել, ու ես ինձ լավ եմ զգում դրա մեջ։

-Երբ նոր էիր մտել ոլորտ, հնարավորություն ունեի՞ր որակին ուշադրություն դարձնելու, հագնելու այ ն, ինչ ցանակնում էիր, թե տարիների ընթացքում ես ասել դրան։

- Ես 16 տարեկանից աշխատում եմ ու հոգում իմ կարիքները։ Այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել, եթե չփոխվեր, զարմանալի կլիներ։ Ավելի եմ հղկվել ու կանացի, նուրբ ճաշակ է ձևավորվել մոտս։ Թինեյջերական տարիքում ես ավելի շատ ռոքային հագուստներ, պատռված ջինսեր, կաշվե իրեր, աքսեսուարներ էի օգտագործում, մուգ մատնահարդարում ու դիմահարդարում անում։ Այն ժամանակ ես չունեի ձևավորված ճաշակ, հիմա ինքս զգում եմ, որ ոչ միայն բնավորության, այլև արտաքինի ու ճաշակի առումով փոփոխություն կա. ես գնում եմ դեպի դասականը, նուրբը, կանացին։ Փորձում եմ համադրել համեստը, որկայալը, գեղեցիկն ու նուրբը և շատ գումարներ  չծախսել այդ ամենի վրա։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին