▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլոքոստի միջով անցած ազգն այժմ ինքն է օկուպացնում մեկ ուրիշին. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ  հայազգի ռոք երգիչ Սերժ Թանկյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գազայի խնդրին.

«Ժամանակն է դադարեցնել այս անհեթեթությունը, որը կոչվում է Գազայի օկուպացիան Իսրայելի կողմից։ Մի ազգ, ով Հոլոքոստի միջով է անցել, այժմ ինքն է օկուպացնում մեկ ուրիշին։ ԱՄՆ-ն եւ պաղեստինցի զինյալները պատրաստ են խաղաղ պայմաններում բանակցելուն, բայց Նեթանյահուին դա չի գոհացնում։ Այն, ինչ հիմա այնտեղ կատարվում է, ունի մեկ նպատակ. Իսրայելը կրկին ցանկանում է գերի վերցնել Պաղեստինի քաղաքական դիսիդենտներին։ ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելի սադրանքներին, ինչից օգտվել է Իսրայելն ու սկսել իր օպերացիան, եւ խաղաղությունը կրկին մոռացության է մատվել։ Նաեւ ուզում եմ նշել, որ այսպիսի խոսակցությունները ոչ մի կապ չունեն հակասեմիթականության հետ. ԱՄՆ-ում այս հասկացությունները շատ են շփոթում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին