▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդյան գեղեցկուհին կրկին հղի է

Հոլիվուդյան գեղեցկուհի և երկու երեխաների մայր Ջեսիկա Ալբան կրկին հղի է:

«Ջեսիկան շատ երջանիկ է: Նա ուղղակի փայլում է: Նա գիտակցում է, որ երբ ծնվի երրորդ երեխան, նորից ստիպված  է լինելու զբաղվել իր երեխաներով` համատեղելով իր ընտանիքի խնամքը մասնագիտական զբաղվածության հետ»,- հայտարարել է դերասանուհու մտերիմներից մեկը: Իսկ Ջեսիկայի ամուսինը հույս ունի, որ այս անգամ նրանց ընտանիքը համալրվելու է փոքրիկ տղայով:

Բայց միևնույն ժամանակ, այլ աղբյուրներ հավաստիացնում են, որ Ջեսիկայի հղիության մասին լուրերը սուտ են: Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա` արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին