Հոլիվուդյան ռեժիսոր և դերասան Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի (ԱՄՆ) Սուրբ Գրիգոր հայկական կաթոլիկ եկեղեցի։
Դերասանի հետ լուսանկարը հրապարակել են հայ համայնքի ներկայացուցիչները։
Այսպես, հայտնի երգիչ Էնթոնի Բեզջյանը (Antoine Bezdjian) Գիբսոնի հետ լուսանկար է տարածել։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ սիրված դերասանն աջակցություն էր հայտնել Արցախին և հայերին։