▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդը կգա Հայաստան. մեր հայրենակիցները Երևանում են` կինոստուդիա ստեղծելու նպատակով

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր ,  հատկապես «Բորատ» ֆիլմում մարմնավորած իր կերպարով հայտնի  Քեն (Գեղամ) Դավիդյանը  և  պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանն այս օրերին Հայաստանում են`մի քանի տարբեր ծրագրերով: Նպատակներից մեկն ու, թերևս, ամենակարևորը  Հայաստանում կինոստուդիայի ստեղծումն է: Գործընթացը, սակայն, դեռ պայմանավորվածությունների փուլում է:  

Քեն Դավիդյանի և Արսեն Բաղդասարյանի համագործակցության սկիզբը դրվել է նախորդ տարի, արդյունքում` հիմնադրվել է Hollywood Film Partners կինոստուդիան:

«Ես համագործակցում էի  Tarantino Productions-ի հետ:  Երկար տարիներ ունեմ նաև մարքեթինգի ընկերություն: Այդ ընթաքցում  ծանոթացա Քենի հետ: Նա  հետաքրքիր անձնավորություն է: Բարձր ձայն ունի՝  նույնիսկ առանց խոսելու, իր ներկայությունը  միշտ զգում ես:  Մեր կազմակերպության ողնաշարն է: Հանդիպեցինք, ընկերացանք: Մի օր խոսակցության ժամանակ պատմեցի իմ գլխավոր նպատակներից մեկի՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու, Ցեղասպանության մասին ճշմարտությունը  մեկ անգամ ևս  աշխարհին պատմելու մասին:  Իմ ընտանիքն իր մաշկի վրա է զգացել  Ցեղասպանության ցավը. մեծ տատս  մեր ընտանքից միակն է եղել, որ փրկվել է»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանը, ապա հավելեց.

« Ես զգացի, որ Քենն էլ նույն նպատակն ունի՝ Ցեղասպանությունը ներկայացնել աշխարհին :  Ծանոթացանք մեր երրորդ գործընկերոջ՝ Արա Խաչատրյանի հետ, ով ևս մեր գաղափարակիցն է: Իսկ համագործակցության արդյունքում ծնվեց Hollywood Film Partners-ը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Hollywood Film Partners կինոստուդիան  համագործակցում է ԱՄՆ ամենահզոր կինոստուդիաների , հայտնի դերասանների և ռեժիսորների հետ:

«Նույն  ուժով այստեղ ենք ցանկանում գործունեութուն ծավալել»,- նշում է Արսեն Բաղդասարյանը:

Ծրագրերը մի քանիսն են.

«Հենց անցնում եմ Ատլանտյան օվկիանոսը՝ որևէ երկիր գնալու համար, ցանկանում եմ առաջին հերթին գալ Հայաստան: Սա արդեն իմ 5-րդ այցելությունն է: Միաժամանակ մի քանի ծրագրերով ենք Հայաստանում: Նախ FMC media-ն հրավիրել է նկարահանվելու Ֆլորա Մարտիրոսյանին նվիրված տեսանյութում: Ֆլորան շատ հարազատ էր ինձ, և նրա մահը շատ ծանր էր»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց  Քիմ Դավիդյանը:

Դերասանը և պրոդյուսերը  ցանկանում են ամերիկյան նախագիծ ներկայացնել  Հայաստանում:  Այս փուլում որոշ պայմանավորվածություններ են  ձեռք բերում, թե ինչպես կարող են նախագիծը ներկայացնել, որ և՛ ամերիկյան ընկերություններին հետաքրքրի, և՛  Հայաստանին օգտակար լինի:

Hollywood Film Partners-ի`ամերիկյան ստուդիաների հետ կնքած պայմանագրի շրջանակներում աշխարհի տարբեր երկներում 13 նոր կինոստուդիաներ են կառուցվելու, 14-րդը, հաշվի առնելով Քեն Դավիդյանի ազգությունը, նախատեսված է ներկայացնել Հայաստանում:

Արսեն Բաղդասարյանի խոսքով`

«Այն կկառուցվի Universal studios-ի նմանությամբ, սակայն ավելի հզոր տեխնիկայով հագեցած կլինի:   Ստուդիայի ստեղծումով  8-10 հազար աշխատատեղ կբացվի Երևանում: Կենդանի կապ կստեղծվի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև:  Այսպես ասած`Հոլիվուդը կգա Հայաստան: Մեծ ծրագիր է, և կարևոր է նաև պետական աջակցությունը: Մի քանի հանդիպումներ են նախատեսված: Եթե կարողանանք ծրագիրն իրականացնել, Հայաստանը ֆիլմարտադրության  համաշխարհային շուկայում կարևոր տեղ կունենա: Դրանից զատ`զբոսաշրջիկներին ևս կգրավի» :

 

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Կարդացեք նաև` Երևանում միայն հույսի պակաս կա. հոլիվուդյան դերասան Քեն Դավիդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին