Ավարտվեց Աշխարհի 2014թ.-ի առաջնության նախավերջին հանդիպումը:
Երրորդ հորիզոնականի համար պայքարում միմյանց դեմ դաշտ դուրս եկան Բրազիլիայի և Հոլանդիայի հավաքականները:
Կիսաեզրափակիչում Լուիշ Ֆելիպե Սկոլարիի սաները խայտառակ պարտություն կրեցին գերմանացիներից 1-7 հաշվով, իսկ ահա Լուի Վան Գալի սաները միայն հետխաղյա 11մ հարվածաշարի արդյունքում պայքարը զիջեցին Արգենտինայի ընտրանուն:
Այս խաղում երկու թիմերն էլ ապացուցելի շատ հարցեր ունեին: Սակայն Սկոլարի սաներն այս հանդիպումն էլ ձախողեցին, թեև ի տարբերություն կիսաեզրափակչի, կարողացան բավականին լավ ֆուտբոլ խաղալ: Հաշիվը 3-րդ րոպեին բացեց Ռոբին Վան Պերսին, ապա Բլինդը առաջին խաղակեսում կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Վերջնական հաշիվն էլ մրցավարի ավելացրած ժամանակում ձևակերպեց Վեյնադլումը:
Բրազիլիա-Գերմանիա՝ 0-3