Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր դաշտում: ՀԱԿ-ի թիմը միանգամից սկսեց քլնգել ՀՅԴ-ին, իսկ ահա Ժառանգությունը դեռ որ սպասման մեջ է: Իրականում երեք տարբեր, բայց շատ թույլ ուժեր են: ԲՀԿ-ին շատերը արդեն չեն հավատուն, ՀԱԿ-ը մեռնող կուսակցություն է, և նույնիսկ քաղաքական արտիստ Փաշինյանը անզոր է այն փրկել, իսկ ահա Ժառանգությունը մնացել է որպես իր գործը կիսատ թողած կուսակցություն:
Եվ այժմ սկսել են ներքին խմորումներ: Ով պետք է վարի հոկտեմբերի հանրահավաքը: Ով պետք է լինի այդ ամենի գլխավորը: Կա մի փայտե գահ, ու կան երեք շահամոլ ուժեր: Այս ամենի մեջ երևի միակ անմեղը ՕԵԿ-ն է.որը չի խառնվում չակերտավոր ընդդիմադիրների ներքին խաղերին: Անկախ ամեն ինչից պետք է հասկանալ - հոկտեմբերի հանրահավաքին ընդդիմություն չի լինելու. լինելու են շահամոլ երեք ուժեր: