▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հոկտեմբերի 27-ի գործով վկա Տիգրան Նազարյանը ԱՄՆ-ում քաղցկեղից չի մահացել». 1in.am

«Հրապարակ» օրաթերթը վերջերս տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկա, Հ1-ի նախկին թղթակից, ԱՄՆ-ում առեղծվածային մահով մահացած Տիգրան Նազարյանը մահվանից առաջ տեսաձայնագրություն է ուղարկել Հայաստան: Հրապարակման համաձայն՝ Նազարյանը սենսացիոն բացահայտումներ է արել Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ՝ մասնավորապես գործին առնչություն ունենալու մեջ մեղադրել կոնկրետ մարդկանց:

Տիգրան Նազարյանը վերջին հարցազրույցը տվել է Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն, մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանին, որի ժամանակ գործի կապակցությամբ կրկին հետաքրքիր հայտարարություններ է արել:

1in.am-ը զրուցել է  Ռ. Հովսեփյանի հետ՝ պարզելու համար, թե պատկերացում ունի՞, թե այդ նոր տեսաձայնագրությունն ինչ բովանդակություն կարող է ունենալ:

Ի պատասխան կայքի  հարցադրման՝ Հովսեփյանն ասել է, թե չի կարծում, որ Տիգրան Նազարյանը որևէ նոր բան կարող է ասած լինել: Նրա դիտարկմամբ՝ եթե լիներ նման ձայնագրություն, ապա այն մարդը, ում իբր դա ուղարկվելէ, վաղուց ջրի երես կհաներ:

Ռուդիկ Հովսեփյանը կասկածի տակ է առել պաշտոնական այն վարկածը, թե Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից...

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին