▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոկտեմբերի 1-ից շրջանառության հարկը կնվազեցվի, բայց կխստանա վերահսկողությունը

 

Հոկտեմբերի 1-ց շրջանառության հարկը կնվազեցվի, բայց կխստանա վերահսկողությունը
Օրենքի դրական ու բացասական կողմերի մասին շատ խոսվեց: Այսօր մի կարևոր հարցի եմ ուզում անդրադառնալ, որ շատերը չգիտեն:Մի կողմից էստեղ նվազեցվում է դրույքաչափը, մյուս կողմից՝ փաստաթղթաշրջանառությունն է ավելի խիստ դառնում, հսկողությունը այդ գործընթացի նկատմամբ:
Այս օրենքն ընդունված է շրջանառության հարկ բոլոր վճարողների համար, անկախ առևտրի կազմակերպման վայրում է նա գործում, թե փողոցում, գյուղում, թե քաղաքում, բոլորի վրա է դա տարածվում: ՀՀ-ում կա 55,000-ից ավել ՓՄՁ-ի ներկայացուցիչներ, որոնք գործում են շրջանառության հարկի դաշտում: Առևտրի կազմակերպման վայրերում էդ 55,000-ից շուրջ 8,000-9,000-ն են գործում: Մնացածը՝ 47,000-ի կարգի սուբյեկտներ, դրանք խանութներում, հանրային սննդի վայրերում, մանրածախ առևտրի կետերում, ծառայությունների տարբեր ոլորտներում գործող սուբյեկտներ են: Խնդիրը չպետք է դիտարկել միայն տոնավաճառների աշխատակիցների տեսանկյունից, պետք մտածել նաև այն 48,000-ի, 47,000-ի մասին:
Ընդհանուր առմամաբ պետությունը նվազեցնում է հարկը և պահանջում է ավելի խիստ փաստաթղթաշրջանառություն: Ակնհայտ է, որ Խոշոր բիզնեսը հաճախ է միջինի ու փոքրերի միջոցով ստվեր գոյացնում. այս դեպքում դրա հավանականությունը զգալի կնվազի:

Օրենքի դրական ու բացասական կողմերի մասին շատ խոսվեց: Այսօր մի կարևոր հարցի եմ ուզում անդրադառնալ, որ շատերը չգիտեն:Մի կողմից այստեղ նվազեցվում է դրույքաչափը, մյուս կողմից՝ փաստաթղթաշրջանառությունն է ավելի խիստ դառնում, հսկողությունն այդ գործընթացի նկատմամբ:

Այս օրենքն ընդունված է շրջանառության հարկ բոլոր վճարողների համար, անկախ առևտրի կազմակերպման վայրում է նա գործում, թե փողոցում, գյուղում, թե քաղաքում, բոլորի վրա է դա տարածվում: ՀՀ-ում կա 55,000-ից ավել ՓՄՁ-ի ներկայացուցիչներ, որոնք գործում են շրջանառության հարկի դաշտում: Առևտրի կազմակերպման վայրերում էդ 55,000-ից շուրջ 8,000-9,000-ն են գործում: Մնացածը՝ 47,000-ի կարգի սուբյեկտներ, դրանք խանութներում, հանրային սննդի վայրերում, մանրածախ առևտրի կետերում, ծառայությունների տարբեր ոլորտներում գործող սուբյեկտներ են:

Խնդիրը չպետք է դիտարկել միայն տոնավաճառների աշխատակիցների տեսանկյունից, պետք մտածել նաև այն 48,000-ի, 47,000-ի մասին:Ընդհանուր առմամաբ պետությունը նվազեցնում է հարկը և պահանջում է ավելի խիստ փաստաթղթաշրջանառություն: Ակնհայտ է, որ Խոշոր բիզնեսը հաճախ է միջինի ու փոքրերի միջոցով ստվեր գոյացնում. այս դեպքում դրա հավանականությունը զգալի կնվազի:

Ժոռա Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին