«Առավոտ» թերթը գրում է. «ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը, նշեց, որ քաղաքական գործընթացը երբեմն իրոք շատերի համար զարմանալի շրջադարձեր է պարունակում։
«Տվյալ դեպքում ստացվել է այնպես, որ ԱՄՆ համանախագահը, Մադրիդյան սկզբունքների տառին եւ ոգուն համապատասխանող այս հայտարարությունը հնչեցնելով, փաստորեն, հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից՝ մի տարբերակի, որը նախատեսում է Արցախի տարածքների աստիճանական հանձնումը ադրբեջանական կողմին՝ անգամ ոչ թե ԼՂԻՄ սահմաններում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դիմաց, այլ ճակատային գծում ադրբեջանական զինուժի կողմից ագրեսիվ գործողությունների դադարեցման դիմաց։ Հաստատապես ժամանակավոր դադարեցման դիմաց»,- ասաց Մելիքյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում