▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնդիկի հետ ամուսնացած դերասանուհի Սիլվի Բարկովան փոխել է իր ազգանունը

Դիտեք նաև՝

Դերասանուհի Սիլվի Բարկովան չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ ունի հետևորդների մեծ բանակ: Սիլվին բացի իր ստեղծագործական գործունեությունից, նաև շատ հայտնություն ձեռք բերեց իր`ազգությամբ հնդիկ ամուսնու հետ կյանքը կապելով:

ՍթարՆյուզ-ն է գրում և հավելում․ « Այս անգամ մեր աչքից չի վրիպել, որ ինստագրամյան հարթակում դերասանուհին փոխել է իր ազգանունը: Ըստ ամենայնի`այժմ նա կրում է ամուսնու ազգանունը:

Նշենք, որ Սիլվին հաճախ է ամուսնու հետ հրապարակումներ անում, ցույց տալիս համատեղ ժամանցը, հանգիստը և այլն:

Վերջերս էլ դերասանուհին հրապարակել էր լուսանկար գրությունով ու նշել, որ հենց այդպես է եղել իր և ամուսնու պատմությունը:

«-Չե՞ս ցանկանում լինել իմ ընկերը:

-Մենք չենք պատրաստվում ընկերներ լինել:»

Ահա այս խոսքերով է Սիլվիի ամուսինը հայտնել իր զգացմունքի մասին:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին