2014 թվականի ուսումնական տարվա դիմորդները հնարավորություն կունենան ընդունվել ԲՈՒՀ` առանց միասնական ընդունելության քննության: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը: Ընդունելությունը կլինի Ագրարային համալսարանում` 23 մասնագիտությունների գծով: Դիմորդը հայտը կներկայացնի հենց տվյալ ԲՈՒՀ-ում, որտեղ կհանձնի մեկ քննություն, իսկ մնացած առարկաները կանցնեն ատեստատից:
Խոսքը վերաբերում է զուտ գյուղատնտեսական ոլորտներին. տեղեր, որոնք թափուր են մնում ամեն տարի: