Քանոնահարուհի Բելլա Պապիկյանի ու հայտնի ջութակահար Ստեփան Հաուսերի կատարումները լայն տարածվեցին սոցիալական բոլոր հարթակներում՝ հավաքելով հարյուր հազարավոր դիտումներ, լայքեր։ Հազարավոր մեկնաբանություններում օգտատերերն իրենց հիացմունքն էին հայտնում հայ աղջկա ու խորվարթ երաժիշտի համատեղ կատարումների մասին, որոնք վերնագրված են «Love story»։
Գրել է Պանորամա․am-ն ու Բելլա Պապիկյանին հարցրել․ «Ձեր և Հաուսերի կատարումներն այնքան ջերմառատ ու սիրառատ են, հնարավո՞ր է՝ հետագայում ականատես լինենք իրական սիրո պատմության»։
Բելլա Պապիկյանը պատասխանել է-Ես սիրում եմ բեմն ու անձնականը իրարից տարանջատել: Հաուսերի հետ շատ ջերմ մտերիմ հարաբերություններ ունենք: Նա շատ գայթակղիչ տղամարդ է, կյանքով ու ռոմանտիզմով լի: Կյանքում ամեն ինչ հնարավոր է : Միգուցե և ականատես լինեք, միգուցե՝ ոչ: Սպասեք նորությունների։
Հավելենք, որ այս տարի Դուբայում սպասվում է Հաուսերի ու Բելլա Պապիկյանի համերգը, իսկ նրանց նոր կատարումը կարող եք դիտել ստորև․