▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հլը տեսեք, թե Տիրադավ Էդոն բարի թուրքի կերպարի ինչպիսի քարոզ է անում...

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ 

Հլը տեսեք, թե բարի թուրքի կերպարի ինչպիսի թմրեցնող ու հայության ազգային դիմադրողականությունը բթացնող քարոզ է անում։

Իսկ հայելու մեջ իրեն հարց չի՞ տվել այս Տիրադավ Էդոն` եթե մինչ 2019 թ. էդքան բարի էին թուրքերն ու ադրբեջանցիները, ապա ինչու՞ էին մի տարի հետո Արցախում մարդու գնդակահարում։

Լավ, ասենք Տիրադավ Էդոն էլ արդեն կարող է ազգակործան պատուհասի հետ միասին Արցախն Ադրբեջան համարել։

Բա Արցախը խժռելուց հետո 2022֊ի սեպտեմբերին թուրք֊ադրբեջանցիների կանոնավոր բանակը երբ Ջերմուկում, Վարդենիսում և այլուր 200֊ից ավելի հայ զինվոր գնդակահարելով մտավ ՀՀ ու դուրս չի գալիս, Էդոյի սիրելի ասկյարները մոլեգին ձևով ուզում էին գուրգուրե՞լ հայ ժողովրդին, բա Էդոն մինչ օրս չի՞ տեսնում, թե ոնց էին և են ուզում կուլ տալ Հայաստանը։

Թե՞ տիրադավությունից մինչ ադրբեջանաթուրքական ազդեցության քարոզիչ մեկ քայլ է...

Հ.գ. Դրա համար էլ այս շրջիկ 《պատարագիչը》 եկեղեցիներում օրհնում ու պաչպչում է ասկյարասեր Նիկոլին. հին խոսք կա` նման զնմանն գտանէ։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին