▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդություններ, որ առաջանում են սեքսի բացակայության արդյունքում. 18+

Erkusov.com ֆեյսբուքյան էջը, հղում անելով Likar.info-ին, գրում է. Սեքսը մարդկային բնական կարիք է: Դրանից հրաժարվելը կամ երկար ժամանակ դրանով չզբաղվելը վատ ազդեցություն է ունենում առողջության վրա։ 

Սկսենք նրանից, որ մարդու օրգանիզմը բնության ամենաբարդ մեխանիզմներից մեկն է ոչ միայն ֆիզիկական առումով, բացառիկ է նաև «բնության գլուխգործոցի» հոգեբանությունը: Բացի դրանից, սեռական կառուցվածքը, դաստիարակությունը, արժեքները և մի շարք այլ գործոններ ամեն մարդու յուրօրինակ են դարձնում:

Ահա թե ինչու, բոլորին չի կարելի մեկ արշինով չափել: Չնայած նշված տարբերություններին՝ մարդիկ որոշ նմանություններ ունեն, օրինակ՝ գրեթե բոլորի մոտ սեռական բավարարվածության երկարատև բացակայության դեպքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ:

Պնդել, թե սեռական հարաբերությունները տղամարդուն ավելի շատ են անհրաժեշտ, քան կնոջը, ճիշտ չէ: Այս սխալ կարծիքը կարող է հոգեբանական, ընտանեկան, հոգևոր, մշակութային դաստիարակության հետևանք լինել, սակայն ֆիզիոլոգիայի հետ դա ոչ մի կապ չունի:

Հոգեկան և ֆիզիկական առողջության համար սեռական հարաբերություններն անհրաժեշտ են և՛ տղամարդուն, և՛ կնոջը հավասարապես, և թե ինչ հաճախականությամբ «զբաղվել» այս օգտակար գործով, ամեն օրգանիզմ ինքն է «որոշում»: Դա կախված է մարդու առանձնահատկություններից՝ սեռական կառուցվածքից, խառնվածքից և այլն:

Այլ մանրամասներ՝ հոլովակում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին