Արտաշ Ասատրյանը զայրացած հրապարակում է արել։
«Խելքի արեք, հիվանդներ»,- գրել է երգիչը` «Աշխարհում կա 2 անբուժելի հիվանդություն`նախանձն ու չարությունը» ասացվածքի ներքո:
Արտաշ Ասատրյանն այդպիսով , թերևս, փորձել է արձագանքել քննադատություններին, որոնք վերջերս հնչել են։
Դիրիժոր Վահե Բեգոյանն, օրինակ, անդրադառնալով Արամ Ասատրյանին նվիրված համերգին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Աչքովս ընկան համալիրի երեկվա համերգից կադրեր, ու համալիրի լեփ լեցուն դահլիճը...Էս երկրի ու էս ժողովրդի հետ ամեն բան էնքա՜ն ճիշտ ա, էնքա՜ն արդար, անսահմա՜ն արդար, ու գալիք աղետներն էլ են լինելու ճիշտ ու արդար»: