▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդանոց տեղափոխված 2 տարեկան երեխան մահացել է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2-ամյա տղա է մահացել. shamshyan.com
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ տեղափոխված երեխան մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2 տարեկան Մելիք Ա.-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին