Մեծ Բրիտանիայում հարձակվել և դաժան ծեծի են ենթարկել Բազ անունով կատվին, ով արտաքին նմանություն ունի Ադոլֆ Հիտլերի հետ: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Կատվի տերը համոզմունք է հայտնել, որ պատճառը կենդանու քթի տակ եղած սև ուղղանկյուն խալն է, որը հիշեցնում է Հիտլերի բեղերը:
26-ամյա Քրիստի Սփերրոուն պատմել է, որ օրեր առաջ կատուն անհետացել է: Նրան երկար փնտրելուց հետո միայն հաջողվել է գտնել աղբանոցում՝ բազմաթիվ վնասվածքներով: