«Հիմա կրքոտ սեր եմ քարոզելու դավաճանների մայրիկների նկատմամբ»․ Նարեկ Մալյան
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանն ազատ արձակվեց Վարդաշեն ՔԿՀ-ից, նրան առաջինը դիմավորեցին որդիներն ու հայրը։
«Երբ ձերբակալվեցի Արցախը մերն էր, հիմա դուրս եմ եկել․․․զգացողություն է, որ նոր եմ ապրում այդ կորուստը։ Բանտը բավական հետաքրքիր տեղ է՝ ինքնամփոփվելու, մտորելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մալյանը։ «Գիրք եմ գրել․ օտարերկրյա գործակալական ցանցի դեմ արդյունավետ պայքարի մեթոաբանական գիրք է, որը նաև ռուսերեն կթարգմանվի, ինչպես նաև սիրունացել եմ։
Բավական լուրջ իրադարձություններ են սպասվում տարածաշրջանում և մեր երկրում՝ կապված Վրաստանի ընտրությունների հետ, այս տարածաշրջանից արևմտյան գործակալական ցանցի դուրսբերման պրոցեսն է գնում։ Առաջիկայում կներկայացնեմ ապագայի անելիքները։ Ես լրիվ փոխված վերադարձել եմ։ Ինձ դատապարտեցին ատելության խոսք քարոզելու համար, հիմա կրքոտ սեր եմ քարոզելու դավաճանների մայրիկների նկատմամբ»․-ասաց Մալյանը։