▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա ինչի՞ց է խոսում Փաշինյանը

Ի՞նչի մասին է Փաշինյանի ուղերձը, որով դիմում է հանրությանը

Դիտեք նաև՝

«Ինչ է կատարվում մեր երկրում, մեր երկրի հետ և ինչու է կատարվում այդ ամենը և որոնք են այս կետից հետագա ընթացքի հնարավոր սցենարներն ու այլընտրանքները: Առանցքային գործոնը այն ռազմավարությունն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դրել է իր աշխատանքային սեղանին: Դա իրական Հայաստանի ռազմավարությունն է»,- իր ուղերձում նշեց վարչապետ Փաշինյանը` հիշեցնելով, որ այսօր սահմանապահներն ստանձնել են պետական սահմանի պահպանությունը:

***

«Հայերիս ազգային ուժեղ ինքնագիտակցության դեմ ԽՍՀՄ մղած պայքարի մեթոդներից մեկը ՀԽՍՀ հայերի անկախության երազանքները Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Միության տարածքից դուրս ուղղորդելն էր` երբեմն աշխարհաքաղաքական, երբեմն էլ Հայկական ԽՍՀ-ն` որպես հայոց պետականության ստեղծման պոտենցիալ տարածքի ընկալումը թուլացնելու և արմատախիլ անելու նպատակով: ԽՍՀՄ-ը խթանում էր հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը հայերիս շրջանում:

Այս և մի շարք այլ գործոնների բերումով հայրենիքի փնտրտուքը դարձավ հայերիս ենթագիտակցության հենասյուներից մեկը: Հայրենիքում հայրենիք փնտրելու այդ բանաձևն անվնաս էր ԽՍՀՄ-ի համար, որովհետև պետականության վերստեղծման երազանքներն ուղղորդում էր ՀԽՍՀ-ից, երբեմն` ընդհանրապես ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաև դառնում աշխարհքաղաքական գործոն, որ ԽՍՀՄ-ը կարող էր օգտագործել միջազգային իր հարաբերություններում:

Իսկ ովքեր հայոց պետականության զգացողությունները փորձում էին կապել հայկական ԽՍՀ-ի հետ, հայտնվում էի բանտերում, նրանց կողմնակիցները չէին բազմապատկվում: Ահա այս` հայրենիքից դուրս հայրենիք-պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձևավորվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, որն ինքն իրեն դիրքավորեց ոչ թե որպես սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու միջոց, այլ որդեգրեց տեսլական, որը լիարժեք և ամբողջությամբ տեղավորվում էր հայրենիքի փնտրտուքի խորհրդահայ բանաձևի մեջ»,- իր ուղերձում նշեց Փաշինյանը:

***

«Մեր կառավարությունը փորձում է միավորել հայրենիք և պետություն հասկացությունները, որովհետև դա է Հայաստանի Հանրապետությունը կայացնելու և հզորացնելու միակ ճանապարհը: Հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրոսները ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքներով: Որպես մեկը ձեզնից, որ հենց ձեզնից մանդատ է ստացել` աշխատելու Հայաստանի ապագան ապահովելլու բանաձևերի վրա` այս դարակազմիկ օրակարգի, այս թնջուկի շուրջ մտածելով տարիներ եմ անցկացրել` 44-օրյա պատերազմից առաջ ու հետո: Ու մտածումներս բերել են միանշանակ համոզման` ինչպես ապագա սերունդների, այնպես էլ այսօր ՀՀ-ում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքն է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն և հայեցակարգ»,- իր ուղերձում նշեց վարչապետ Փաշինյանը:

***

«Այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետև ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը, Պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի Իրական Հայաստանի հոգեբանություն, և այդ նույն ճանապարհը հիմա անցնում ենք միասին:

Մենք անցնում ենք այդ ճանապարհը, և այդ ճանապարհի վերջում մեր Ավետյաց երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը, այն տարբերությամբ, որ մենք հիմա էլ այստեղ ենք, բայց շատ հաճախ չենք նկատում մեր Ավետյաց երկիրը, և այն չնկատելու բերումով ենք շարունակում Ավետյաց երկրի փնտրտուքը»,- իր ուղերձում մասնավորապես ասաց վարչապետ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին