▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա էլ ՝ մինչև տարեվերջ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե ՀՀ-ն ԵՏՄ-ին կանդամակցի հուլիսի 3-ին, բայց ասօր նշել է, որ համոզված է՝ խնդիրը մինչև տարվա վերջ լուծում կստանա։
«Պայմանավորվածություն եղել է, որ նախագահները հանդիպեն հունիսի երեքին, բայց հանդիպումը չի լինելու, և ես համոզված եմ, որ մինչև տարվա վերջ խնդիրը լուծում կստանա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե Ղազախստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ ՀՀ-ն հնարավոր է՝ ԵՏՄ-ին միանա հոկտեմբերին:
Փաստորեն, ԵՏՄ-ին անդամակցելու հարցում այլևս իշխանության ներկայացուցիչներն էլ լավատես չեն ու հնարավորինս երկար ու անորոշ ժամկետ են նշում:
Սա նշանակում է՝ անդամակցության դանդաղումը բնավ էլ կապված չէ կազմակերպչական հարցերի հետ՝ ինչպես մատուցվում է, այլ ունի քաղաքական մոտիվացիա:
Անկեղծորեն ուզում եմ, որ այդ խոչընդոտները չվերանանան ու Հայաստանը մաս չկազմի ԵՏՄ-ին: Վատն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում մեր կամքից անկախ:

Սուրեն Սուրենյանց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին