ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներքին երկխոսությունը թեմայի շուրջ, թե ինչպես են ընթանում Ռուսաստանի նախագահի ընտրությունները։ Համապատասխան ծաղրը նա ցույց է տվել կանադական Վինիպեգ քաղաք կատարած այցի ընթացքում, գրում է Лента-ն։
Քլինթոնը, պատասխանելով երկրի ղեկավարի պաշտոնին առաջադրվելու մտադրության մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի կոնկրետ ընտրական գործընթաց։ ԱՄՆ-ում և Ռուսաստանում նախագահական ընտրությունների միջև տարբերությունը ներկայացնելու համար նա առաջարկել է պատկերացնել Պուտինի ներքին երկխոսությունը։
«Մի անգամ նա ասում է իրեն՝ Վլադիմիր, դուք կցանկանայի՞ք կրկին նախագահ դառնալ։ Կարծում եմ՝ կցանկանայի։ Իսկ ինչո՞ւ պարզապես չհայտարարել այդ մասին։ Կասենք Դմիտրիին, որ նա կդառնա վարչապետ։ Հրաշալի գաղափար է»,- նման տեսարան է ներկայացրել Քլինթոնը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներքին երկխոսությունը այն թեմայի շուրջ, թե ինչպես են ընթանում Ռուսաստանի նախագահի ընտրությունները։
ԱՄՆ-ում և Ռուսաստանում նախագահական ընտրությունների միջև տարբերությունը ներկայացնելու համար նա առաջարկել է պատկերացնել Պուտինի ներքին երկխոսությունը։ «Մի անգամ նա ասում է իրեն՝ Վլադիմիր, դուք կցանկանայի՞ք կրկին նախագահ դառնալ։ Կարծում եմ՝ կցանկանայի։ Իսկ ինչո՞ւ պարզապես չհայտարարել այդ մասին։ Կասենք Դմիտրիին, որ նա կդառնա վարչապետ։ Հրաշալի գաղափար է»,- նման տեսարան է ներկայացրել Քլինթոնը։