▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում չենք քննարկել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը. Շարմազանով

 

«ՀՀԿ-ում չենք քննարկել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը»: Այս մասին, այսօր Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք ցանկացած հարցի վերաբերյալ երկխոսության կողմնակից ենք, պատրաստ ենք քննարկել ցանկացած օրակարգային հարց, բայց անձամբ ես արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեմ տեսնում, առավել եւս չեմ տեսնում Սահմանադրության փոփոխության հարց, բայց ամեն ինչ քննարկման առարկա է, կարելի է քննարկել»,-ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին