Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` հայաստանյան գործող հեռուստահաճախականություններից մեկը մոտ ապագայում «տրվելու» է Հանրապետական կուսակցությանը. այսինքն` ՀՀԿ-ն ունենալու է իր սեփական հեռուստաընկերությունը: ՀՀԿ-ում մեր աղբյուրը նշում է, որ հեռուստաընկերության ստեղծագործական խմբերն աշխատելու են ՀՀԿ գլխավոր գրասենյակի շենքում` Մելիք-Ադամյան փողոցի վրա:
Ըստ ասեկոսեների, ՀՀԿ-ի հեռուստաընկերությունը կոչվելու է «Հայրենիք»:
Չի բացառվում, որ այն հեռարձակվի Լայմ հեռուստաընկերության հաճախականությամբ` պահպանելով նաև այդ հեռուստաալիքի որոշ ծրագրեր:
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում էր երեխաների համար նախատեսված «Հայրենիք» հեռուստաընկերությունը, որը պատկանում էր «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանին, սակայն 2011-ին, ՀՌԱՀ-ի լիցենզիան չստանալու հետևանքով, այն եթերազրկվեց: