▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ի ձեռքում առկա է իշխանություն և փող, ԲՀԿ-ի ձեռքում՝ փող և ապագա իշխանություն

Քաղաքական երկբևեռ համակարգ տեսականորեն Հայաստանում գոյություն ունի նաև այսօր՝ իշխանություն և ընդդիմություն: Եթե իշխանությունը ցանկանա, ապա ընդդիմությանը վերահսկողության լծակներ կարող է տրամադրել նաև այսօր, և դրա համար նորովի մոտեցում ցուցաբերելու կարիք չի լինի: Այնպես որ դաշնակցական Մինասյանի մեկնաբանությունը՝ Սերժ Սարգսյանի ասած երկբևեռ համակարգի վերաբերյալ, կարող ենք մի կողմ դնել: Մնում է այն, ինչ կարելի է հասկանալ իսկապես երկբևեռ հասկացությունից՝ երկկուսակցական՝ ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ում է: Եվ եթե հետևենք մամուլի հրապարակումներին, ապա կտեսնենք նաև երկրորդ բևեռը ի դեմս ԲՀԿ-ի: Հատկապես որ ՀՀԿ-ի ձեռքում առկա է իշխանություն և փող, ԲՀԿ-ի՝ փող և ապագա իշխանություն: Ընդ որում՝ դրանք իրար լրացնող երկվորյակներ են՝ մեկը իբրև թե ազգայնական-ազատական, իսկ անհրաժեշտության դեպքերում նաև պետական միջամտություն թույլատրող «գաղափարախոսությամբ» (չակերտներում՝ քանի որ ՀՀԿ-ում առկա չէ որևէ իրական գաղափարախոսություն), և սոցիալ-պոպուլիստական՝ մյուսը («խեղճ» ՕԵԿ՝ դա էլ կխլվի նրանից): Կողքից իհարկե կլինեն այլ կուսակցություններ, բայց դրանք կմարգինալացվեն, քանի որ երկրում մնացած ազգաբնակչությանը «կկերակրեն» հացով (բարեգործությամբ) ու թամաշաներով, և վերջինս իրական ընդդիմության կարիքը չի ունենա: Նման սցենարի ձևավորման և կայունացման դեպքում կունենանք կայուն քաղաքական համակարգ, և քաղաքական-տնտեսական լճացման հեռանկար: Սցենարում կարող են կատարվել փոփոխություն եվրասիական միության անդամակցության դեպքում, բայց դա առանձին հարց է:

Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին