▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ականները հատուկ սցենար են մշակել՝ վարչապետին հասկացնելու համար թե ով ով է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ լիովին վստահում է գործող վարչապետին, այդուհանդերձ, ՀՀԿ վերնախավը շարունակում է պնդել, որ իշխանության ղեկին այսօր եւ «հավիտյանս» տեսնում է Սերժ Սարգսյանին: Ասում են նաեւ, թե ՀՀԿ-ականները հատուկ սցենար են մշակել, հանրությանը եւ հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանին հասկացնելու, որ թելադրողը եղել եւ մնալու է Սարգսյանը:

Քաղաքական ասպարեզ նետված ակնարկները, ասում են, հատուկ թիրախների են ուղղված, որպեսզի վերջիններս հստակ պատկերացում ունենան, թե ապագայում ում հետ են գործ ունենալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին