▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ վարչապետին պատկանող տաքսի ծառայությունը «թալանում» է Հալեպից մազապուրծ փրկված հայերին

Երեկ օդակայանում դիմավորում էի բարեկամներիս, երբ ականատես եղա, թե ինչպես ՀՀ վարչապետին պատկանող տաքսի ծառայությունը «թալանում» է Հալեպից մազապուրծ փրկված հայերին: Նախ դնենք մի կողմ, որ օդակայանում գործում է մեկ տաքսի ծառայություն ՝ հաստատագրված 5000 դրամ վճարով մինչև քաղաքի կենտրոն, երկրորդ էլ այդ տաքսիները սիրիահայ փախստականներին թույլ չէին տալիս մեկ տաքսիով հասնել քաղաք, պատճառաբանելով, որ նրանց ճամպրուկները շատ են ու առնվազն երկու տաքսի պետք է վերցնեն, որպեսզի մեկով երթևեկեն, մյուսի մեջ տեղավորեն ուղեբեռը: Մի փոքր վիճաբանության բռնվեցի «վարչապետի տաքսիստների» հետ, ու այդ ընթացքում հայտնվեցին մի քանի «գրդոնչի» տաքսիներ, ովքեր դրսից ուղևոր էին բերել օդակայանի տարածք և շտապում էին հեռանալ, որպեսզի չմուծեն կայանատեղիի վարձը, ու նրանք համաձայնեցին սիրիացիներին քաղաք հասցնել 2000 դրամով: Վարչապետի տաքսիստները, խղճի խայթ զգալով իրենց արածից, որ փախստական հոգնած երեխաներին ու ծերերին թալանում են, սկսեցին պատճառաբանել, որ երկիրը երկիր չի ու որ իրենք էլ են ընտանիք պահում ու պետք ա օրական վարձ տան իրենց շեֆերին ու հետո էլ հետաքրքիր առաջարկ արեցին, որ սիրիահայերին էժանով քաղաք տանելը իրենց խնդիրը չի, ու շաբաթը մեկ կառավարությունը կարող է մի ավտոբուս հատկացնել նրանց դիմավորելու և տեղավորելու նպատակով...

 

Առաքել Սեմիրջյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին