Հայաստանի քաղաքացին պիտի առնվազն երեք օտար լեզու իմանա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հույս ունեմ՝ մինչև Ֆրանկոֆոն երկրների՝ Երևանում կայանալիք գագաթաժողովը լիարժեք կսովորեմ ֆրասերեն: Սովորեք օտար լեզուներ: ՀՀ քաղաքացին պիտի առնվազն երեք օտար լեզու իմանա. ես նախընտրում եմ ֆրանսերենը, ռուսերենը, անգլերենը և բոլոր երեք լեզուների իմացությունս պետք է անընդհատ կատարելագործեմ»,- գրել է նա: