▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ն ստիպված է ոչխարի միս ներկրել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանից հարեւան Իրան ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր է առաջացրել անասնաբուծության այս ճյուղում: Մարդիկ վաճառել են ոչխարները, բայց չեն կարողացել լրացնել խմբաքանակը: Ու հիմա Հայաստանը ստիպված է ոչխարի միս ներկրել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ոչխարի գլխաքանակը նվազել է 6.6 տոկոսով. այս տարվա հունվարի մեկի դրությամբ Հայաստանում եղել է 727 հազար 100 գլուխ ոչխար, մինչդեռ նախորդ տարի 778 հազար 100 էր: Ինչ վերաբերում է ներկրմանը, ապա «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց՝ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից ներկրվել է 800 գլուխ ոչխար:

Իսկ ոչխարի, այծի մսի ներկրումը ՌԴ-ից վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 625.5 տոննա՝ անցած տարվա 70 տոննայի դիմաց: Ասել է, թե հայկականին ներքին շուկայում եկել է փոխարինելու ռուսական ոչխարի միսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին