▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ մուտք գործողները ոչ թե «տառապել» են որևէ վարակիչ հիվանդությամբ, այլ նրանց մոտ եղել են ախտանշաններ. պարզաբանում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հրապարակումն այն մասին, որ ՀՀ սահմանային անցակետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր, մի շարք լրատվամիջոցներում տարածվել է ոչ ճիշտ վերնագրով։

 

Այս մասին պարզաբանում է տարածել առողջապահության նախարարությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Այս առումով հայտնում ենք, որ ՀՀ մուտք գործողները ոչ թե «տառապել» են որևէ վարակիչ հիվանդությամբ կամ ունեցել են որևէ ախտորոշում, ինչպես թյուրիմացաբար նշել են լրատվամիջոցները, այլ տվյալ անձանց մոտ գրանցված կլինիկական ախտանշանները կարող են վկայել որևէ վարակիչ հիվանդության առկայության մասին»:

 

Կարդացեք նաև՝ Անցակետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին