ՀՀ արտաքին հետախուզության զեկույցն ազատ ոճով գրված շարադրություն է. Գեղամ Մանուկյան
«Մի երկիր, որտեղ բոլոր սոցհարցումներով որպես թշնամի երկիր ու ժողովուրդ դիտվում են Հայաստանն ու հայությունը, այդ ամբողջ սպառնալիքների զեկույցի մեջ «Թուրքիա» անունը հնչել է 3 անգամ, էն էլ ճանապարհների հետ կապված։ ԱՀԾ-ն, դիտարկելով Հայաստանի սպառնալիքները, որևէ տեղ չի էլ քննարկել՝ արդյոք Թուրքիայի կողմից սպառնալիք կա՞, թե՞ ոչ։ Փոխարենը հոգևոր-մշակութային գործիչներին դիտում է որպես սպառնալիք»,- ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամը։


