▲ Դեպի վեր

Շաբաթ, 22.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«ՀՖՖ-ն ֆան շարժումներին տոմսեր է տվել՝ հավաստիանալով, որ հակաիշխանական կոչեր չեն լինի». ԶԼՄ

Մարտի 10-ին «24Նյուզ»-ի լրագրողը ֆիքսել էր ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանին կառավարության շենքում: Ընդ որում, նա այցելել էր այնտեղ ոչ աշխատանքային ժամի` երեկոյան 20:10-ին:
լրատվականը հարց է ուղղել Մելիքբեկյանին, թե ի՞նչ է անում կառավարությունում, սակայն ՀՖՖ նախագահը հրաժարվել է մեկնաբանել: Այն ճշտող հարցին, թե այդ ի՞նչ հույժ գաղտնի տեղեկատվություն է, վերջինս պնդել է, թե ոչ մի գաղտնի բան չկա:

Սակայն լրատվականին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ՀՖՖ նախագահն ինչու էր եկել կառավարություն:

«24Նյուզ»-ի աղբյուրի փոխանցմամբ, Մելիքբեկյանը պետք է հանդիպեր Նիկոլ Փաշինյանին, սակայն կառավարության ղեկավարը «դրսից հյուրեր է» ունեցել և չի կարողացել ընդունել: Այդ իսկ պատճառով նա հանդիպել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին:

Հասկանալով, թե Հայաստան-Վրաստան խաղին ֆեդերացիայի և հենց Մելիքբեկյան Արմենի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված հնարավոր ինչ քայլեր կարող են անել երկրպագուները, Արայիկ Հարությունյանը Մելիքբեկյան Արմենի հետ մարտի 10-ին կապվում են ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ, ինչից հետո Աբազյանն անձամբ զանգահարում է Հայաստանի ֆուտբոլի ֆան շարժումների ղեկավարներին, հավաստիացումներ ստանում, որ դաշտում չեն գոռալու «Նիկոլ հեռացիր» կամ «Նիկոլ դավաճան», ապա հետո միայն տոմսեր տրամադրում ֆան շարժումներին:

Հատկանշական է, որ հենց մարտի 11-ին էլ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ֆան շարժումներին կտրամադրեն տոմսեր:

Ի դեպ` լրատվականը այդ թեմայով ևս Մելիքբեկյանին հարց է ուղղել, թե արդյո՞ք մտավախություն ունի, որ մինչև այս պահը տոմսերը վաճառքի չեն հանվել, ինչին ի պատասխան վերջինս նշել է, թե «տոմսերի վաճառքը շուտով կսկսվի, ամեն ինչ նորմալ է»:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան հանդիպումը, մեր ընտրանին սեփական հարկի տակ զիջեց մրցակցին 0-3 հաշվով: Երկրպագուները խաղի ընթացքում և հետո պարբերաբար վանկարկում էին «Մելիքբեկյան հեռացիր», «Հրաժարականն անխուսափելի է»:

Նիկոլ Փաշինյանը ևս դաշտում ներկա էր և անձամբ հետևում էր խաղին իր վրացի գործընկերոջ` Իրակլի Կոբախիձեի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին