armsport.am-ը գրում է. Հայտնի է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ներկայումս թափուր է:
Laprovence.com-ը հայտնում է, որ ՀՖՖ-ն բանակցում է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեն Բոգոսյանի հետ:
Բոգոսյանը նախկինում աշխատել է Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբում (2008-2012թթ.), իսկ ներկայումս աշխատանք չունի:
Այս կապակցությամբ հարցում է կատարվել ՀՖՖ մամուլի քարտուղարություն, որտեղից ստացվել է հետեւյալ պատասխանը.
«Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը կհրապարակվի, երբ վերջնական համաձայնություն կկայացվի բազմաթիվ թեկնածուներից այն մեկի հետ, ում հետ կստորագրվի համապատասխան պայմանագիր»:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում