▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հետքեր կան, երեխային սպանել են ու հետո գցել ջուրը». Գյումրեցի սպայի հարազատները կասկածներ ունեն.galatv.am

 

galatv.am-ը գրում է.Գյումրեցի սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի հարազատները չեն հավատում, որ իրենց որդու հետ կատարվածը դժբախտ պատահարի հետեւանք էր: Անհետանալուց առաջ գյումրեցի սպան խոսել էր նշանածի հետ: Հեռախոսազրույցից 15 րոպե հետո նրա հետ կրկին կապվել այլեւս հարազատները չեն կարողացել:
«Երեխայի ճակատային մասի վրա հետքեր են եղել, մյուս տեղերում որեւէ բան չկա: Աչքերի արանքում՝ քթարմատի մոտ են եղել այդ վերքերը»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց սպայի հորաքույրը՝ Լամարա Մանուկյանը: Թե ինչից կարող էին առաջանալ վերքերը, հարազատները չեն կարող ասել: «Չգիտենք, տվել ենք, որ փորձագետները նայեն, 1 ամիս հետո նոր պատասխան են տալու»,- ասաց հորաքույրը:
Մերուժան Հարությունյանի հարազատներին հատկապես զայրացրել է այն փաստը, որ կատարված ողբերգությունից հետո անգամ իրենց տղայի նկատմամբ գործ է հարուցվել:
«Իրանք նայել են իբր թե այնտեղ, դատական գործ են հարուցել Մերուժանի վրա, իբր պոստը լքելու համար, բայց ինքը փաստացի եղել է այդտեղ, ինչ լքելու մասին է խոսքը, ինչի է լքել, ով է այդ դատական գործը հարուցել: Թե իրանք վստահ են, որ կարող են կոծկել, պետություն չունինք»,- եզրափակեց Լամարա Մանուկյանը:

galatv.am-ը գրում է.Գյումրեցի սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի հարազատները չեն հավատում, որ իրենց որդու հետ կատարվածը դժբախտ պատահարի հետեւանք էր: Անհետանալուց առաջ գյումրեցի սպան խոսել է նշանածի հետ: Հեռախոսազրույցից 15 րոպե հետո նրա հետ կրկին կապվել այլեւս հարազատները չեն կարողացել:

«Երեխայի ճակատային մասի վրա հետքեր են եղել, մյուս տեղերում որեւէ բան չկա: Աչքերի արանքում՝ քթարմատի մոտ են եղել այդ վերքերը»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է սպայի հորաքույրը՝ Լամարա Մանուկյանը: Թե ինչից կարող էին առաջանալ վերքերը, հարազատները չեն կարող ասել: «Չգիտենք, տվել ենք, որ փորձագետները նայեն, 1 ամիս հետո նոր պատասխան են տալու»,- ասել է հորաքույրը:

Մերուժան Հարությունյանի հարազատներին հատկապես զայրացրել է այն փաստը, որ կատարված ողբերգությունից հետո անգամ իրենց տղայի նկատմամբ գործ է հարուցվել:

«Իրանք նայել են իբր թե այնտեղ, դատական գործ են հարուցել Մերուժանի վրա, իբր պոստը լքելու համար, բայց ինքը փաստացի եղել է այդտեղ, ինչ լքելու մասին է խոսքը, ինչի է լքել, ով է այդ դատական գործը հարուցել: Թե իրանք վստահ են, որ կարող են կոծկել, պետություն չունինք»,- եզրափակել է Լամարա Մանուկյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին